Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասի տարածքը Սեյրան Օհանյանի կողմից օտարվել է մոտ 4 մլն դրամով, բանկում գրավադրվել՝ 18 մլն-ով. Աննա Վարդապետյան

Զորամասի տարածքը Սեյրան Օհանյանի կողմից օտարվել է մոտ 4 մլն դրամով, բանկում գրավադրվել՝ 18 մլն-ով. Աննա Վարդապետյան
Իրավունք
12:37, 07 февраль 2023
Ազգային ժողովում ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պատասխանելով պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, նշեց, որ Սեյրան Օհանյանի կողմից լիազորված և զորամասի տարածքը Գրիգորի Խաչատուրովին անհամեմատ էժան գնով օտարված տարածքը 2 անգամ գրավադրվել է բանկում։ Առաջին անգամ Խաչատուրովը մի գումար է ստացել բանկից, երկրորդ անգամ, դիմելով բանկին, Խաչատուրովը բանկից ստացել է 18 մլն դրամ գումար, այնինչ զորամասը ձեռք է բերել մոտավոր 4 մլն դրամով։ 

«Մի բանի վրա ձեր ուշադրությունը կենտրոնացնեմ՝ անգամ եթե գումարային տարբերություն չլիներ, ի սկզբանե գույքն անօտարելի էր։ Այսինքն՝ միայն նյութական, գումարային տարբերությունը չէ, որ ձևավորում է հանցակազմ։ Ի սկզբանե անօտարելի գույքը օտարվել է։ Այսինքն՝ խնդիրն ունի երկու կողմ»,- ասաց Աննա Վարդապետյանը։ 

Թե ինչպես է ծախսվել այդ 18 մլն դրամը՝ դեռ պարզ չէ։