Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է․ հաստատում են գլխավոր դատախազությունից

Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է․ հաստատում են գլխավոր դատախազությունից
Իրավունք
10:48, 21 февраль 2023
ՀՀ բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել Խաչատուրովը, դատախազությունից չհստակեցրին՝ընդգծելով, որ քիչ անց հանդես կգան հաղորդագրությամբ։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում գլխավոր դատախազի կողմից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ ներկայացված՝ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններից մեկը կապված էր Երասխի զորամասի հողերի հափշտակության դեպքի հետ։ Ըստ Աննա Վարդապետյանի՝ այդ հողամասերից մեկն օտարվել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին։ Վերջինս այս գործի շրջանակում հարցաքննվել է։

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից դեռևս 2021թ.-ին։