Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44-օրյա պատերազմի ժամանակ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության և պարտականությունները չկատարելու հոդվածներով հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10 687 անձի վերաբերյալ․ 118 գործ ուղարկվել է դատարան. Դատախազություն

44-օրյա պատերազմի ժամանակ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության և պարտականությունները չկատարելու հոդվածներով հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10 687 անձի վերաբերյալ․ 118 գործ ուղարկվել է դատարան. Դատախազություն
Իրավունք
17:38, 25 апрель 2023
ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաև նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ: Այս մասին Civic.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում ներկայում նախաքննական մարմնի վարույթում գտնվող վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է:

2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը)՝ 132 անձ, 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը)՝ 444 անձ:

44-օրյա պատերազմի և ռազմական դրության ժամանակ արձանագրված դեպքերով՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ:

118 գործից 97-ը՝ 102 անձի վերաբերյալ, եղել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ, 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 19 գործ՝ 39 անձի վերաբերյալ, 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):

Դատարան ուղարկված 118 գործից 58 գործով՝ 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է. կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ՝ 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում:

Ընդհանուր դատաքննությունն ավարտված 64 անձի վերաբերյալ 58 գործերից 1-ով 1 անձի վերաբերյալ կայացվել է արդարացման վերդիկտ, 57 գործով 63 անձի վերաբերյալ՝ մեղադրական վերդիկտ:

18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) կարճվել է 209 քրեական վարույթ, 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը)՝ 31 քրեական վարույթ, 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը)՝ 40 քրեական վարույթ: Ընդհանուր կարճված 280 քրեական վարույթներից 278-ը կարճվել են՝ արդարացնող, իսկ 2-ը՝ ոչ արդարացնող հիմքերով:

Գեղամ Ադյան