Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշի զինկոմ Լեռնիկ Օհանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ. տեղի ունեցածը պայմանավորված չէ նրա ծառայողական գործունեությամբ. ՔԿ

Տավուշի զինկոմ Լեռնիկ Օհանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ. տեղի ունեցածը պայմանավորված չէ նրա ծառայողական գործունեությամբ. ՔԿ
Իրավունք
14:28, 26 апрель 2023
Տավուշի զինկոմ Լեռնիկ Օհանյանին ավտոգազալցակայանում ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից. «Վերջինս վարույթով ճանաչվել է տուժող։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ տեղի ունեցածը պայմանավորված չէ նրա ծառայողական գործունեությամբ։ Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում գործող գազալցակայանում հերթի պահպանման հարցի շուրջ առաջացած վեճի արդյունքում Լ. Օհանյանը երկու անձի կողմից ենթարկվել է բռնության։ 

Տվյալ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։ 

Դատարանի որոշմամբ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ 

Նախաքննությունը շարունակվում է, վարութային և ապացուցողական գործողություններ են կատարվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։