Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իտալիայում առգրավել են ավելի քան 800 միլիոն եվրո արժողությամբ 2,7 տոննա կոկաին, որի վերջնակետը պետք է լիներ Հայաստանը

Իտալիայում առգրավել են ավելի քան 800 միլիոն եվրո արժողությամբ 2,7 տոննա կոկաին, որի վերջնակետը պետք է լիներ Հայաստանը
Իրավունք
12:28, 16 май 2023
Կալաբրիայի հարավային շրջանում գտնվող իտալական Ջոյա Տաուրո քաղաքի մաքսավորները առգրավել են 2,7 տոննա կոկաին, որը նախատեսվում էր Հայաստան տեղափոխել Վրաստանի Բաթումի նավահանգստով։

Իտալական ANSA լրատվական գործակալությունը հայտնում է, որ կոկաինով փաթեթները թաքցվել են Էկվադորից Իտալիա տեղափոխված 78 տոննա բանանի արկղերի մեջ և պետք է ուղարկվեին Հայաստան։ Սև շուկայում 2,7 տոննա կոկաինի արժեքը կազմում է մոտ 800 միլիոն եվրո։

Կալաբրիա մարզը «Նդրանգետա» մաֆիայի ծննդավայրն է։ Համարվում է, որ այն դարձել է Իտալիայի ամենահզոր կազմակերպված հանցավոր սինդիկատը Եվրոպա մուտք գործող կոկաինի մեծ մասի նկատմամբ վերահսկողության շնորհիվ, և դրա հասանելիությունը տարածվել է հարավային իտալական բազայից և երկրից դուրս։