Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ առկա հրապարակումները

ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ առկա հրապարակումները
Իրավունք
16:38, 16 май 2023
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Իտալիայում առգրավել են ավելի քան 800 միլիոն եվրո արժողությամբ 2,7 տոննա կոկաին, որը Վրաստանով պետք է տեղափոխվեր Հայաստան։

Իտալական ANSA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ կոկաինով փաթեթները թաքցվել են Էկվադորից Իտալիա տեղափոխված 78 տոննա բանանի կոնտեյներների մեջ։

ՀՀ Գլխավոր դատախազությունից Civic.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ դատախազությունն ուսումնասիրում է մամուլում առկա հրապարակումները։