Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորամարգում 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմի» անդամն ազատ է արձակվել դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշմամբ

Նորամարգում  36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմի» անդամն ազատ է արձակվել դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշմամբ
Իրավունք
18:17, 20 июнь 2021
Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմի» ներկայացուցիչը, որին ձերբակալել էին, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանի  որոշմամբ ազատ է արձակվել, նրան չեն կալանավորել։

Հիշեցնենք, որ քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ռուստամ Բաքոյանը գրել էր․

«Շտապ։ Արարատի մարզի Նորամարգ համայքում շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմի» ներկայացուցիչը ձերբակալվեց»։