Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել․ դաատվոր Հարություն Պետրոսյան․ Տեսանյութ

«Իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել»,- այդ մասին այսօր ընդհանուր ժողովի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը։

Վերջինիս խոսքով՝ պրոֆեսիոնալ դատավորի վրա որևէ հայտարարություն չի կարող ազդել, դատավորն ուղղակի դատական ակտ է կայացնում՝ կիրառելով օրենքը, ուրիշ ոչինչ, իսկ հայտարարություններն ուղղակի հայտարարություններ են։

Նշենք, որ Հարություն Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով։