Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրակաշառք խոստանալու և տալու մասին «Անկախ դիտորդը» հաղորդումներ է ներկայացրել․ Դանիել Իոաննիսյան

Ընտրակաշառք խոստանալու և տալու մասին «Անկախ դիտորդը» հաղորդումներ է ներկայացրել․ Դանիել Իոաննիսյան
Իրավունք
13:16, 16 июнь 2021
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Անկախ դիտորդը» երեկ և այսօր հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել հետևյալ դեպքերի շուրջ ստացված տեղեկատվության մասին՝

1. Լոռվա մարզի Գյուլագարակ և Օձուն համայնքների ղեկավարների կողմից «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք խոստանալուն և վարչական ռեսուրս չարաշահելուն (ՔՕ հոդվածներ 149.1 և 154.2),

2. Արարատի մարզի Մասիս քաղաքում փոխքաղաքապետի ու ոստիկանության օպեր.լիազորի կողմից «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք խոստանալուն (ՔՕ հոդված 154.2),

3. Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի հանրակացարանների աշխատակիցների ու «Հայաստան» դաշինքի շտաբի կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չքվեարկելու   (քվեաթերթիկը հանելու) համար ընտրակաշառք տալուն (ՔՕ հոդվածներ 154 և 154.2),

4. Երևան քաղաքի Խորենացու փողոցի վրա համատիրության աշխատակիցների կողմից «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելուն (ՔՕ հոդված 154.2),

5. Երևան քաղաքի 15-րդ թաղամասում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրողների կոմունալները վճարելուն (ՔՕ հոդված 154.2):

«Անկախ դիտորդը» շարունակում է ուժերի ներածին չափով պայքարել ընտրական հանցագործությունների դեմ»: