Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ» տարածք ներխուժած քաղաքացու կողմից ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

«Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ» տարածք ներխուժած քաղաքացու կողմից ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
Իրավունք
20:58, 25 июнь 2021
2021թ. հունիսի 24-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ոստիկանը պահպանվող տարածքի ներսում նկատել է տարեց քաղաքացու, ով ներկայացել է որպես վերահսկողություն իրականացնող աշխատակից և հայտնել, թե, իբր, պատրաստվում է թունավորել ջուրը, արտահայտել բազմաթիվ անհասկանալի մտքեր՝ դրսևորելով ակնհայտորեն անհավասարակշիռ  վարքագիծ:

Նկատի ունենալով, որ քաղաքացին անհեթեթ, միմյանց չկապակցված և հանցավոր մտքեր է արտահայտել, պարզաբանումներ կատարելու նպատակով ոստիկանը վերջինիս բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որի ընթացքում նա իր ձեռքին եղած մետաղյա քանոնով հարվածներ է հասցրել ոստիկանի ձախ ուսին և ձախ ձեռքի դաստակին:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր. քաղաքացու անձնական խուզարկությամբ որևէ նյութ չի հայտնաբերվել: