Տիմատիի ընկերուհին դարձել է հեղինակավոր մեքենայի սեփականատեր։
Վերջերս հայտնի ռեփերն իր ընկերուհի Վալենտինա Իվանովային շքեղ նվեր է մատուցել՝
Koenigsegg Regera հիպերմեքենա։
Մեքենան համարվում է շուկայում առկա ամենաթանկ և բացառիկ մեքենաներից
մեկը։ Գինը տատանվում է 3-4 միլիոն դոլարի սահմաններում։
Նման մեքենաներն արտադրվում են սահմանափակ քանակությամբ, ինչը Իվանովային
դարձնում է Ռուսաստանի ամենաէքսկլյուզիվ և թանկարժեք ավտոմեքենաներից մեկի սեփականատերը:
Ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց Վալենտինա Իվանովան որոշել է
իր ուրախությունը կիսել իր հետևորդների հետ՝ սոցիալական ցանցերում հրապարակելով իր
նոր մեքենայի լուսանկարներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Իվանովան լույս աշխարհ բերեց Թիմատիի դստերը՝ Էմմային։ Աղջիկը ռեփերի երրորդ զավակն է։ Նա երբեք չի ամուսնացել իր երեխաների մայրերի հետ։ Նա դուստր ունի մոդել Ալենա Շիշկովայից և որդի՝ բլոգեր Անաստասիա Ռեշետովայից։