Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը այցով մեկնել է Կիև, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի կառավարության ղեկավարի գրասենյակը։
«Վարչապետ Դոնալդ Տուսկը սկսում է այցը Կիև, որտեղ կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և վարչապետ Դենիս Շմիգալի հետ», - ասվում է X սոցիալական հարթակում գերատեսչության հաղորդագրության մեջ։