Հնդկաստանն այսօր նշում է Հանրապետության 75-ամյակը: Հնդկաստանի վարչապետ Մոդին այդ կապակցությամբ շնորհավորել է ժողովրդին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել են որպես գլխավոր հյուր՝ մասնակցելու 2024 թ. հունվարի 26-ին Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարություններին։ Այդ մասին հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Հնդկաստանը տոնակատարություններին հրավիրել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, սակայն Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ հունվարին չի կարող մեկնել Նյու Դելի։