Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի» 66-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթել է երգչուհի Թեյլոր Սվիֆթն իր «Midnights» ալբոմով, հայտնում է Reuters-ը։
Սվիֆթը ռեկորդ է սահմանել՝ դառնալով առաջինը, ով չորս անգամ արժանացել է «Գրեմմի»-ի լավագույն ալբոմի համար: Նա առաջ է անցել Ֆրենկ Սինատրայից, Փոլ Սայմոնից և Սթիվի Ուանդերից, ովքեր այս անվանակարգում երեք անգամ են շահել մրցանակը։ Արարողության ընթացքում Սվիֆթը ստացել է նաև մրցանակ լավագույն վոկալային փոփ կատարման համար։ Ստանալով մրցանակը՝ երգչուհին հայտարարել է, որ ապրիլի 19-ին թողարկելու է նոր ալբոմ՝ «The Tortured Poets Department»:
«Գրեմմի»-ի գլխավոր մրցանակներն այս տարի բաժին են հասել կանանց։ Բիլլի Այլիշը արժանացել է տարվա լավագույն երգի մրցանակին՝ «What Was I Made For» «Բարբի» ֆիլմից։ Տարվա լավագույն ձայնագրություն է ճանաչվել Մայլի Սայրուսի «Flowers»-ը: