Եվրամիության խորհուրդը հաստատել է մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը՝ կապված Ուկրաինայում իրադարձությունների հետ: Այս մասին տեղեկացվում է ԵՄ պաշտոնական ամսագրում։ «Որոշումը (սահմանափակող միջոցները երկարաձգելու մասին) կգործի մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը»,- ասվում է ամսագրի հաղորդագրության մեջ։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը։