Շվեդիան այսօր՝ մարտի 7-ին, պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, հայտարարել է Սպիտակ տունը։ Նշվում է, որ թագավորությունը կդառնա դաշինքի 32-րդ անդամը։
Հունգարիայի նոր նախագահ Թամաշ Շույոկը մարտի 5-ին ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին համաձայնագրի վավերացումը։ Հունգարիան դարձավ դաշինքի վերջին երկիրը, որը հավանություն տվեց Շվեդիայի հայտին։