Հայաստանի հետ կհամագործակցենք՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունից քաղած դասերը․ Հունաստանի ՊՆ
Հունաստանը պետք է դադարեցնի միայն պատրաստի սպառազինության համակարգերի գնումը և անցնի սեփական պաշտպանական տեխնոլոգիական մշակմանը, հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը՝ Нафтемпорики թերթին տված հարցազրույցում։ Նա նախանշել է զինված ուժերի բարեփոխման որոշ ասպեկտներ։ 

««Օրակարգ 2030-ը» զինված ուժերում երբևէ ձեռնարկված ամենամեծ բարեփոխումն է։ Տեխնոլոգիաների, կիբերհարձակումների և արհեստական ​​ինտելեկտի արագ զարգացումը, ինչպես նաև մեր տարածաշրջանում վերջին տարիների զինված հակամարտություններն ավելի քան երբևէ ընդգծում են զինված ուժերի արդիականացման և նոր պայմաններին հարմարեցնելու անհրաժեշտությունը։

Հունաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ անօդաչու սարքերի և հակաօդային համակարգերի ոլորտում տեխնոլոգիական զարգացումները փոխել են համաշխարհային մակարդակով պատերազմի վարման ձևը։

«Վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ ես մանրամասնորեն տեղեկացա ժամանակակից մարտադաշտում ԱԹՍ-ների օգտագործման մասին։ Հիշեցնեմ, որ սա այն երկիրն է, որի զինված ուժերը հարձակման են ենթարկվել մի երկրի բանակի կողմից, որը զանգվածաբար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար» անօդաչու սարքեր։ Նույն պատճառով մենք Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակներում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը»,- ասել է նա։