Հայազգի աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմից ոգեշնչված՝ գերմանական օծանելիքի տունը թողարկելու է նոր օծանելիք՝ «Նռան գույնը» (The Colour of Pomegranate)։
1968 թվականին թողարկված «Նռան գույնը» ֆիլմը բանաստեղծական կինոառակ է հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի մասին։
Փարաջանովի նորարարական կինոլեզվով ֆիլմը մեծ ճանաչում է ստացել ամբողջ աշխարհում։ Անդրադարձները «Նռան գույնը» ֆիլմին կարելի է տեսնել Մադոննայի «Bedtime Story» և Լեդի Գագայի «911» ֆիլմերի տեսահոլովակում նաև:
The Color of Pomegranate-ի կոմպոզիցիան սկսվում է նռան, սև հաղարջի, ցիտրուսների և օճառի ակորդից: Բույրը միահյուսում է Դամասկոսի վարդի, սև պղպեղի, էլեմիի նրբությունները՝ խունկի և սպիտակ ծաղիկների նոտաներով։ Եզրափակվում է այն սպիտակ մուշկի, գուայակի փայտի, լաբդանի, ճանդանի և կոստուսի երանգներ:
Հայտնի է, որ բույրի շնորհանդեսը տեղի կունենա Esxence ցուցահանդեսում, որը կանցկացվի Միլանում մարտի 6-ից 9-ը։