Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսականները հետաքննություն են սկսել Իլոն Մասկի նկատմամբ (մեր լեզվով ասած՝ քննիչ հանձնաժողով)։
Նրանք փորձելու են պարզել արդյո՞ք Մասկի SpaceX-ը կարողանում է ապահովել, որպեսզի Ռուսաստանի բանակը հասանելիություն չունենա Starlink արբանյակային ինտերնետ կապին։
Հիշեցնենք, որ Starlink-ը բավականին շոշափելի առավելություն էր տալիս Ուկրաինային պատերազմի դաշտում և պատերազմի սկզբնական շրջանում, երբ ռուսական բանակը գրեթե զրկվել էր գաղտնի կապի բոլոր հնարավորություններից, Ուկրաինան այդ խնդիրը չուներ հենց Starlink-ի շնորհիվ։