Մահացել է Ֆրանսիայի պատմական առաջնորդ, գեներալ Շառլ դը Գոլի որդին՝ ծովակալ Ֆիլիպը։ Այս մասին հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը։
Ծովակալը 102 տարեկան էր։ Գործակալության տվյալներով՝ նա մահացել է Հաշմանդամների ազգային ինստիտուտում, որտեղ ապրում էր վերջին երկու տարիներին։
Ֆիլիպը ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 28-ին։ Նա գեներալ Շառլ դը Գոլի ավագ զավակն ու միակ որդին էր։ Կա վարկած, որ նրան անվանակոչել են ի պատիվ իր նախահայր Ժան-Բատիստ դը Գոլի։ Բայց մեկ այլ վարկածի համաձայն՝ դը Գոլն իր որդուն անվանել է գեներալ Ֆիլիպ Պետենի պատվին։
Տղամարդն ավարտել է ռազմածովային ուսումնարանը և 1940 թվականին մտել Ֆրանսիայի Ռազմածովային ուժեր։ Նա հասցրել է մասնակցել մի քանի արշավների պրապորշչիկի կոչումով։ Արդյունքում 1980 թվականին նա ստացել է ծովակալի կոչում, սակայն երկու տարի անց ավարտել է զինվորական կարիերան և մուտք գործել քաղաքականություն։
Ֆիլիպ դը Գոլը 1986-2004 թվականներին աշխատել է որպես ֆրանսիացի սենատոր Փարիզից: 1960-ականների վերջին նրա կուսակցությունը հանդես է եկել հօգուտ նրա որպես Գոլիզմի միակ օրինական ժառանգորդի՝ Ֆրանսիայի քաղաքական գաղափարախոսություն, որը հիմնվում է Ֆրանսիայի անկախության վրա ցանկացած այլ գերտերությունից, ինչպես նաև առաջ մղում արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույնության գաղափարները: