«Երկրներն իրավունք ունեն ձգտելու ավելի լավ ապագայի իրենց ժողովրդի համար». Պետեր Ստանոն՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին
Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել: Այս մասին «Իզվեստիային» հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: 

«Երկրներն իրավունք ունեն ձգտելու ավելի լավ ապագայի իրենց ժողովրդի համար։ Նրանք ազատ են իրենց որոշման մեջ, թե ինչպես ապահովել նման ապագա։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ նրա ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանո՞ւմ է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել»,- ասել է նա: 

Պետեր Ստանոյի խոսքով՝ երբ երկիրը ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում, այն քննարկվում է անդամ պետությունների կողմից, որից հետո նրանք համապատասխան որոշում են կայացնում «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա»: