Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... այն նշանակություն ունի եվրատլանտյան անվտանգության համար: ՆԱՏՕ-ն ձգտում է Կովկասի երկրների հետ գործընկերության հետագա զարգացման, «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Կովկասն այնքան էլ հեռու չի գտնվում Ուկրաինայից, որտեղ Ռուսաստանը լայնամասշտաբ ագրեսիվ պատերազմ է վարում, որը հետևանքներ ունի ողջ Եվրոպայի համար: Սա նշանակություն ունի Կովկասի համար:
Եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա մարտահրավեր կլինի ոչ միայն ուկրաինացիների, այլ նաև վտանգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար»,- իր կարծիքն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը հայտարարել է, որ «Պուտինը կտեսնի, որ իրեն արդարացնում է միջազգային իրավունքի աղաղակող խախտումը, ներխուժումը մեկ այլ երկիր, ինչը ապագայում կմեծացնի ցանկացած մեկի ուժի կիրառման հնարավորությունը։ Ուստի մեր, ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում նախագահ Պուտինի հաղթանակը թույլ չտալը»։