Լեհաստանը օդ է բարձրացրել ռազմական ավիացիան
Լեհաստանը և նրա դաշնակիցները օդ են բարձրացրել  ինքնաթիռներ՝  կապված  Ռուսաստանի Դաշնության  հեռահար  ավիացիայի  ենթադրյալ գործունեությունը դիտարկելու հետ, հայտնում է Լեհաստանի Զինված ուժերի (ԶՈՒ) օպերատիվ հրամանատարությունը։

«Տեղեկացնում ենք, որ Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունն այս գիշեր նկատում է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ուժեղացած ակտիվացում։ Զգուշացնում ենք, որ ակտիվացել է լեհական և դաշնակից ավիացիան, ինչը կարող է հանգեցնել աղմուկի մակարդակի բարձրացման, հատկապես երկրի հարավարևելյան հատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։