«Պիկնիկ» խումբը հիմա էլ բոլորին հրավիրում է Սանկտ Պետերբուրգի «Օկտյաբրսկի» համերգասրահ
 Մարտի 27-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված «Պիկնիկ» խմբի համերգը կկայանա, այն չի չեղարկվի։ Այս մասին Telegram-ալիքում հայտնել է «Օկտյաբրսկի» համերգասրահի մամուլի ծառայությունը, որտեղ նախատեսված է արտիստների ելույթը։

«Մարտի 27-ին տեղի կունենա «Պիկնիկ» խմբի համերգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ Mash Telegram-ալիքը հրապարակել էր կադրեր «Պիկնիկ» խմբի փորձից՝ Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում չկայացած համերգից առաջ, որտեղ տեղի էր ունեցել ահաբեկչությունը։

Նշենք, որ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ մահացել է նաև «Պիկնիկ»-ի տնօրենի օգնական Եկատերինա Քուշները։