Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեղադրանքները «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը Կիևի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ «Այսօր Պուտինը նորից խոսել է ինքն իր հետ, և դա նորից հեռարձակվել է հեռուստատեսությամբ։ Կրկին մեղադրում է Ուկրաինային: Հիվանդ ու ցինիկ արարած։ Նրա համար բոլորն ահաբեկիչներ են, բացի իրենից, թեպետ երկու տասնամյակ տեռորով է սնվում հենց ինքը։ Հենց նա է ահաբեկչության համար ամենամեծ պատուհանը։ Նա և նրա հատուկ ծառայությունները»,- ասել է Զելենսկին մարտի 25-ի երեկոյան ելույթում։
Նա հավելել է, որ երբ Պուտինը չլինի, «ահաբեկչության և բռնության պահանջը կվերանա նրա հետ միասին, քանի որ դա իր պահանջն է»։ «Ուրիշ ոչ ոքի»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։