Եթե Պուտինի դեմքին արցունքներ չեք տեսնում, դա չի նշանակում, որ նա չի ցավում․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպիսին է եղել Վլադիմիր Պուտինի արձագանքը «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը։

«Պետության ղեկավարը նման ողբերգություններն ամբողջությամբ իր միջով է անցկացնում։ Եվ հավատացեք, եթե նրա դեմքին արցունքներ չեք տեսնում, դա չի նշանակում, որ նա չի ցավում: Իսկ այն, ինչ նա ապրում է, դժվար թե երբևէ որևէ մեկը իմանա կամ հասկանա: Այդ թվում՝ մենք»,- ասել է Պեսկովը Россия-1-ին տված հարցազրույցում։



Տեսանյութը՝ այստեղ։