Բելառուսը տրամադրված է միայն ստեղծագործելու և ոչ մեկին չի սպառնում, այլ պատրաստվում է պատերազմի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ԲելՏԱ»-ն։
Նա ընդգծել է, որ երկրում անցկացվում է զորքերի մարտունակության ստուգում, իսկ ստորաբաժանումները ստանում են տեխնիկայի նոր նմուշներ։ «Մենք պատրաստվում ենք պատերազմի, այս մասին ես ասում եմ բացահայտ։
«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի». սա ես չեմ հորինել»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը։ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը չի պատրաստվում որևէ մեկին սպառնալ։