Կառավարության 3-րդ մասնաշենք ներխուժելու փորձի համար ձերբակալվել է Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը
Ինչպես ավելի տեղեկացրել էինք, այսօր  Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց  բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները փորձեցին ներխուժել Կառավարության 3-րդ շենք։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ բերման են ենթարկվել 111 քաղաքացի, իսկ 3 ոստիկան տեղափոխվել են բուժհաստատություն։

Civic.am-ի հավաստի աղբյուրների  տեղեկացմամբ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած անկարգությունների գործով ձերբակալվել են Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը։