Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ժամեր առաջ բերման էին ենթարկել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։
Civic.am-ի հետ զրույցում Բագրատ Եսայանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը հայտնեց, որ Եսայանն անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա գործով, և նրան կալանավորելու միջնորդություն է եղել դատարան։
«Բերման ենթարկելու և ձերբակալելու որոշումը տարօրինակ է, որովհետև Բագրատ Եսայանը ծանուցագրի առկայության դեպքում միանշանակ կներկայանար»,- հավելեց փաստաբանը՝ նշելով, որ այս գործով կալանավորվել են նաև Նարեկ Մանթաշյանը և Գերասիմ Վարդանյանը։
Գեղամ Ադյան