Արմեն Գևորգյանը կմեկնի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլատրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին՝ մեկնել Ստրասբուրգ՝ բավարարելով պաշտպանի միջնորդությունը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով թույլատրել Գևորգյանին հունիսի 19-ից մինչև 25-ը բացակայել երկրից՝ մասնակցելու ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստերին։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ հավանական ռիսկերի գնահատումը թողնում են դատարանի հայեցողությանը։

Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատարանը որոշեց թույլ տալ Գևորգյանին մեկնել երկրից։