Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն ազատ արձակվեց դատարանի որոշմամբ
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Ծանր հանցանքի մեջ «մեղադրվող» շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող մեր վստահորդը՝ Գոռ Համբարձումյանը դատարանի որոշմամբ  ազատ արձակվեց»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):