ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ներկայացրել է 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն: 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է 412 ծառայողական քննություն և ուսումնասիրություն:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 83 կարգապահական տույժ, այդ թվում՝ - հայտարարվել է «Նկատողություն»` 46, - հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 19, - պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3, - կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2, - ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 13: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն է ուղարկվել ծառայողական քննության 25 նյութ: