Դատարանը կրկին կալանավորեց Ավետիք Չալաբյանին․ գործով դատախազն առաջարկել էր գրավ կիրառել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում  Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց 3 ամիս ժամկետով կալանավորել Ավետիք Չալաբյանին, թեև դատախազն առաջարկել էր գրավ կիրառել։

Լրագրողների հետ զրույցում Չալաբյանը հայտարարեց՝ եթե կարծում են, որ կալանավորելով կարող են լռեցնել իրեն, սխալվում են։