ՀՀ ՊՆ հրամանը խախտած զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ  դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության: