Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են գեներալ-մայոր Բեքիր Օրուջևին, որը կատարել է ՊՆ անձնակազմի գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական ապահովման հարցերով գլխավոր վարչության պետի պարտականությունները։ Այս մասին հաղորդում է APA-ն։
Բեքիր Օրուջևի ձերբակալման պատճառները չեն նշվում: Ենթադրաբար, գեներալ-մայորը համարվում է «Տերտերյան գործով» կասկածյալ։ Ավելի վաղ Բեքիր Օրուջևը եղել է ռազմական լիցեյի ղեկավար։