ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի խափանման միջոցը փոխվեց․ նա ազատ է արձակվել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանեց դատարանի որոշումը և Լոռեցյանի խափանման միջոց կալանքը փոխեց գրավով՝ 4 մլն դրամի չափով։

Հիշեցնենք, որ Գևորգ Լոռեցյանը շուրջ երեք տարի կալանավորված էր։ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։ Լոռեցյանը մեղադրանքը չի ընդունել։