15 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, 9-ի մասով՝ նախազգուշացում
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վեր հանելով այլ թերացումները, շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:
Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով.
Ըստ այդմ՝ վերահսկողական վարչության՝ 01.01.2022-15.10.2022թթ. ընկած ժամանակահատվածում կատարած ուսումնասիրությունների արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 15 հակադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ. 1-ի մասով՝ խիստ նկատողություն, 5-ի մասով՝ նկատողություն, 9-ի մասով՝ նախազգուշացում, իսկ 9 հարկադիր կատարողի մասով վարույթի նյութերն ընդունվել են ի գիտություն, մարզային բաժնի պետի տեղակալը և 2 ավագ հարկադիր կատարող, կարգապահական վարույթի շրջանակներում ներկայացված դիմումների համաձայն, ազատվել են պաշտոնից։
Դիմում-բողոքների ուսումնասիրության շրջանակներում տրված ցուցումների հիման վրա նշանակված 2 ծառայողական քննության արդյունքում 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 2 նախազգուշացում, 1 նկատողություն:
Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանն ու կանխարգելմանը: