Դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին. պաշտպան
Դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։ Այս մասին գրում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Իհարկե նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա, սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ և ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը։

Իսկ հիմա ամենակարևորը՝ առաջին իսկ փորձից կռահեք, թե Աջափնյակ 1 նստավայրում ում են տվել այդ դատավորի օգնականի կալանքի միջնորդության քննարկումը և ով է նրան կալանավորել»,-նշել է նա։