Գազար ուտելու օգտակարությունը

Բանջարեղենը ոչ միայն լավ է իր բազմակողմանիությամբ, քանի որ դրանք կարելի է ուտել և հում և եփած, այլ նաև առողջության համար օգտակար հատկություններով: Այնուամենայնիվ, նրանք, ովքեր ցանկանում են ավելի շատ բանջարեղեն ներառել իրենց սննդակարգում, կարող են ուշադրություն դարձնել դրանցից մեկին։


Ըստ նոր չհրապարակված ուսումնասիրության, որը ներկայացվել է հունիսի 30-ին Չիկագոյում ամերիկյան սննդաբանների ընկերության 2024 թվականի ամենամյա հանդիպմանը, շաբաթական 3 բաժին գազար ուտելը կարող է զգալիորեն մեծացնել կարևոր սննդանյութերի քանակը:


2015 և 2019 թթ․ առանձին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 10 ամերիկացի մեծահասակներից միայն 1-ն է օրական ուտում առաջարկվող 2-3 բաժին բանջարեղեն, ասվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 2022 թ. մրգերի և բանջարեղենի ընդունման մասին զեկույցում: Այս վիճակագրությունը ոգեշնչել է հետազոտության գլխավոր հեղինակին և նրա գործընկերներին գտնել պարզ լուծում, որը կարող է մեծացնել մարդու շաբաթական բանջարեղենի ընդունումը:


«Գազարը կարելի է վերցնել ճանապարհին ուտելու համար, այն հիանալի համադրվում է այնպիսի ուտեստների հետ, ինչպիսիք են ռանչը, հումուսը, մարդիկ այն թաթախում են նույնիսկ գետնանուշի կարագի մեջ, ոմանք էլ սիրում են պարզապես առանց որևէ բանի»,- ասում է Ալաբամայի Սեմֆորդի համալսարանի դիետիկայի ամբիոնի ասպիրանտը: «Ես շատ կցանկանայի մարդկանց ցույց տալ, որ հնարավոր է բարելավել իրենց առողջությունը փոքր, պարզ փոփոխությունների միջոցով»:


Չհրապարակված ուսումնասիրությանը մասնակցել է 60 երիտասարդ, որոնց վերահսկիչ խումբը խորհուրդ է տրվել շաբաթական 3 անգամ ուտել գազար, կամ  հրաժարվել գազարից և փոխարենը մուլտիվիտամինային հավելումներ ընդունել կամ օգտագործել գազարի և մուլտիվիտամինների համադրություն կամ էլ չօգտագործել ոչ գազար, ոչ էլ հավելումներ: 


Ըստ Քլիվլենդի կլինիկայի, չորս շաբաթ անց հետազոտողները պարզել են, որ գազար ուտողների մոտ կարոտինոիդների (տերպենային շարքի չհագեցած ածխաջրածին) պարունակությունը մաշկի մեջ աճել է 10,8%-ով: Պարզվել է, որ բնական հակաօքսիդիչները օգտակար են առողջության համար, ինչպիսիք են բորբոքումը կանխելը և սրտի առողջությունը խթանելը:


Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ նրանք, ովքեր միայն մուլտիվիտամին են ընդունել կարոտինոիդների մակարդակի որևէ փոփոխություն չեն նկատել: Բայց նրանք, ովքեր գազար և սննդային հավելանյութ են օգտագործել, առավելագույն օգուտներ են ստացել և 21,6% - ով ավելացրել են մաշկի կարոտինոիդների պարունակությունը:


Գազար և այլ բանջարեղեն ուտելու առավելությունները


«Բոլոր տեսակի քրոնիկ հիվանդությունների ռիսկը նվազում է, երբ մրգերի և բանջարեղենի ընդունումը մեծանում է»,- ասում է դոկտոր Սանդեր Կերստենը, Քորնելի համալսարանի սննդային գիտությունների բաժնի տնօրենը։ «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բանջարեղենի մեծ մասը պարունակում է ավելի շատ սննդանյութեր և կարող է պաշտպանել սրտի հիվանդություններից, քաղցկեղից, շաքարախտից և ճարպակալումից»։


Բայց գազարը և այլ նարնջագույն և կարմիր բանջարեղենները, ինչպիսիք են դդումը և քաղցր կարտոֆիլը, եզակի են նրանով, որ դրանք հարուստ են կարոտինոիդով, իսկ մուգ տերևավոր կանաչիները, ինչպիսիք են սպանախը և կաղամբը, նույնպես հարուստ են բետա-կարոտինով։