Ինչո՞ւ են այցելուները նախընտրում վճարել $100 և ճաշել անծանոթ մեկի տանը, երբ այս քաղաքում կա 18,000 ռեստորան

Դուբայում այնքան շատ ռեստորաններ կան, որ դուք կարող եք ամեն օր նորը այցելել, իսկ բոլորը այցելելու համար ձեզնից կպահանջվի  գրեթե 50 տարի։ Խոհանոցների և համերի մեծ ընտրանու մեջ զարմանալի է, որ քաղաքում դեռ կա ինչ-որ մեկը, որը տանն է ուտում։ Այնուամենայնիվ կան մարդիկ, որոնք նախընտրում են հենց այդպես էլ անել, բայց ոչ իրենց սեփական տանը: Այստեղ կան «supper clubs»-ներ, որտեղ այցելուները վճարում են 80 դոլար, որպեսզի իրենց համար ճաշ պատրաստեն։ Ճաշացանկերը կազմվում և պատրաստվում են սիրողական խոհարարների կողմից։ Խորհուրդ է տրվում այցելել միայնակ կամ երկուսով, իսկ խմիչքները կարող են բերել հենց այցելուները։


Այս երևույթը նոր և բացառիկ չէ Դուբայի համար, բայց վերջին մեկ տարվա ընթացքում այն նոր թափ է հավաքել։


«Ես ուզում էի մարդկանց հավաքել մեկ հարկի տակ, մեկ սեղանի շուրջ, ստիպել նրանց խոսել առանց սահմանափակումների և պարզապես վայելել համեղ կերակուրն ու զրույցը», - ասում է պաղեստինցի խոհարար Ահմադ Հալավան, որը 2019-ին հիմնել է իր տուն-ռեստորանը և  հանգստյան օրերին ընթրիքներ է կազմակերպում։




«Սկզբում գալիս էին պարզապես ընկերներ ու հարազատներ, բայց երբ համեղ ուտեստների մասին լուրերը տարածվեցին՝ իմ տուն սկսեցին գալ բոլորովին անծանոթ մարդիկ»։

Մարդիկ հիմնականում տեղ են ամրագրում մի քանի օր առաջ: Սեփականատերը 2021-ին թողեց իր աշխատանքը և այժմ շաբաթական 2 անգամ հյուրընկալում է մինչև 30 հյուրերի, ոչ միայն տանը, այլև բակում ՝ զարդարված էլեգանտ բանկետների սեղանով և ծաղկային կոմպոզիցիաներով։




Թեև համեղ սնունդը ցանկացած ընթրիքի բանալին է, Հալավան կասկածում է, որ ընթրիքի այս տեսակը գրավում է շատերին, քանի որ Դուբայում բնակչության մոտ 90%-ը օտարերկրացիներ են:

«Մարդկանց մեծ մասը հեռու է տնից, իր ընտանիքից, ուստի ես ուզում էի ստեղծել նման միջավայր, որովհետև Դուբայում ինչ-որ չափով աղավաղված է»,- ասում է նա՝ հավելելով, որ իր մոտ ընթրիքը մատուցվում է ընտանեկան ձևով՝ ընդհանուր սեղանի շուրջ, այլ ոչ թե մեկ անձի համար, ինչպես ռեստորանում: