Գիշերը Միլանի սալահատակ փողոցներով զբոսնելը և պաղպաղակ փնտրելը իտալական մշակույթի անբաժանելի մասն է, ոչ միայն միլիոնավոր զբոսաշրջիկների համար, այլ նաև քաղաքի շատ բնակիչների։ Բայց նոր օրենքը կարող է վերջ դնել այս վաղեմի ավանդույթին: Քաղաքապետի անվտանգության հարցերով տեղակալ Մարկո Գրանելին վերջերս հայտարարել է, որ մտադիր է կեսգիշերից հետո արգելել սննդի վաճառքը՝ քաղաքի 12 ամենաբանուկ տարածքներում «հանգիստը» պահելու համար:
«Մեր նպատակն է հավասարակշռություն գտնել մարդամոտության և զվարճանքի, ինչպես նաև բնակիչների հանգստության և առողջության միջև», - գրել է Գրենելին սոցիալական ցանցերում: «Մենք հավատում ենք ապրող քաղաքին, որտեղ երիտասարդներն ու տարեցները միասին կիսելու տարածք ունեն»:
Արգելքը, որն ըստ պաշտոնյաների անհրաժեշտ է բնակելի տարածքներում ավելորդ աղմուկի դեմ պայքարելու համար, նաև թույլ չի տա ծառայություններին դրսում սնունդ և խմիչք մատուցել աշխատանքային օրերին ժամը 00:30-ից 6:00-ը և հանգստյան օրերին ՝ 01:30-ից 6:00-ը:
Քննադատներն ասում են, որ արգելքը հակասում է իտալական մշակույթին և կոչ են անում փոխել օրենքը: Հաստատման դեպքում այն կգործի մինչև նոյեմբեր ՝ այս տարի զբոսաշրջային սեզոնի ավարտից հետո:
Confcommercio իտալական մանրածախ ասոցիացիայի Միլանի մասնաճյուղի գլխավոր քարտուղար Մարկո Բարբիերին ասում է, որ հակասում է ողջախոհությանը, - «Եթե ընտանիքը գնի պիցցա, իսկ հետո ցանկանա զբոսնել և ուտել այն կամ օրինակ՝ պաղպաղակ, նրանք կտուգանվեն այդ որոշման համաձայն»։
Նա խոստովանում է, որ աղմուկը անհանգստացնում է որոշ բնակիչների, բայց ավելացնում է, որ փոխզիջման տեղ կա, օրինակ ՝ այգիներն ու այլ վայրերը ավելի երկար բաց պահելը:
«Միլանում կան շատ վայրեր, որոնք իդեալական են երեկույթների համար և որոնք չեն անհանգստացնի բնակիչներին, դրանք պետք է ավելի ուշ բացվեն, այլ ոչ թե շուտ փակվեն», - ասում է նա:
Իտալական այս քաղաքում ցանկանում են կեսգիշերից հետո արգելել պաղպաղակի եւ պիցցայի վաճառքը
Բարբիերին նաև կարծում է, որ կեսգիշերը շատ շուտ է վաճառքը դադարեցնելու համար: Նա ասում է, որ Միլանում երիտասարդների մեծ մասը նույնիսկ չի մտածում ընթրիքի գնալու մասին, քանի դեռ երեկոյան ժամը 10-ն է, հատկապես ամռան շոգին: