Հռոմի Պապի մահից հետո կտրուկ աճել են «Կոնկլավ» ֆիլմի դիտումները

Ապրիլի 21-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահից կտրուկ աճել են Էդվարդ Բերգերի «Կոնկլավ» թրիլլերի դիտումները:


Ֆիլմը պատմում է պապի մահից հետո տեղի ունեցող իրադարձությունների և նրան փոխարինող կարդինալների պայքարի մասին:


Ֆիլմը, որն այս տարի արժանացել է BAFTA-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակին և առաջադրվել է Օսկարի ութ անվանակարգերում, հասանելի է տարբեր հարթակներում։


Ապրիլի 20-ին «Կոնկլավ»-ը դիտվել է 1.8 միլիոն րոպե, իսկ հաջորդ օրը՝ 6.9 միլիոն րոպե, ինչը 283% աճ է: