Հրթիռակոծվել է Զելենսկու հայրենի քաղաքը՝ Կրիվոյ Ռոգը. հրթիռն ընկել է ոստիկանության շենքի վրա. վիրավորվել է 44 մարդ, զոհվել 1 ոստիկան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Կրիվոյ Ռոգում ռուսական հրթիռն ընկել է ոստիկանության վարչական շենքի վրա, հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն։
Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 44 մարդ, մեկ մարդ զոհվել է, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը։
Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Սերգեյ Լիսակն իր հերթին հայտնել է, որ հրթիռի հարվածից հետո հրդեհ է բռնկվել, որի տարածքը կազմել է մոտ 200 քմ։ Փլուզված շենքի փլատակների տակ մնացած երեք մարդ հոսպիտալացվել է ծանր վիճակում, հավելել է նա։
Ինչպես հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ից, վիրավորում է ստացել ոստիկանության 9 աշխատակից, նրանցից երեքին դուրս են բերել փլատակների տակից։ Զոհվել է ոստիկան, հաղորդել է ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն։
Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավարի խոսքով՝ հրթիռային հարվածից վնասվել են նաև ոստիկանության շենքի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերը։ Կատարվում է բնակարանների զննություն՝ վնասի մասշտաբները պարզելու համար, հայտնել է Լիսակը։
Ռուսական բանակը պարբերաբար հրթիռային հարվածներ է հասցնում Վլադիմիր Զելենսկու հայրենի քաղաքին՝ Կրիվոյ Ռոգին։