Հայտնի է՝ որ երկրում և երբ կանցկացվի «Եվրատեսիլ 2026»-ը

2026 թվականի գարնանը Ավստրիայում կանցկացվի «Եվրատեսիլ» երգի մրցույթը. հաղորդել են մրցույթի կազմակերպիչները։


Մրցույթը կկայանա մայրաքաղաք Վիեննայում։ Սա կլինի երրորդ անգամը, որ Եվրատեսիլն անցկացվելու է այդ քաղաքում։ Ավելի վաղ Վիեննան այս մրցույթն ընդունել էր 1967 և 2015թթ.՝ իրենց երկրի ներկայացուցիչների հաղթանակից հետո։ 


2025 թվականի «Եվրատեսիլի» հաղթող է դարձել Ավստրիայից Յոհաննես Պիչը՝ բեմական անունով JJ՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի 70-րդ հոբելյանական թողարկման կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը կանցկացվի մայիսի 16-ին Վիեննայի «Wiener Stadthalle» համերգասրահում։