Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները

Քննարկվել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները
Պաշտոնական
16:09, 28 ноябрь 2023
«Նոյեմբերի 28-ին հանդիպել եմ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամների հետ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Քննարկել ենք անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները: Այս համատեքստում ընդգծել եմ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը, որպես ՀՀ-ԵՄ համագործակցության լավ օրինակ, իսկ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություն:

Ընդգծել եմ ՀՀ-ում իրականացվող զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությանն ուղղված բարեփոխումները՝ կարևորել դրանք ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում»: