Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որ էդքան վստահ եք, ուզած-չուզած պիտի կողմ քվեարկենք. Վարչապետը՝ Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության հերթական նիստում քննարկվում է Կարեն Սարգսյանին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին հարցը:

Ինչպես նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կարեն Սարգսյանը մինչ նախորդ շաբաթ զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:

Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց մարզը ղեկավարելու պատվին և վստահությանը իրեն արժանացնելու համար, ինչին վարչապետն արձագանքեց. «Մեր թեկնածուները միշտ մեթոդական սխալ են գործում. ընտրվելուց առաջ արդեն շնորհակալություն են հայտնում վստահության համար: Որ էդքան վստահ եք, պարոն Սարգսյան, արդեն պիտի ուզած-չուզած կողմ քվեարկենք»: