Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թե ինչու Որոտան-Արփայով ջուր չի գալիս Սևան, այդ հարցը ուղիղ ձեզ է վերաբերում. Կարեն Սարգսյանը՝ Արծվիկ Մինասյանին

Թե ինչու Որոտան-Արփայով ջուր չի գալիս Սևան, այդ հարցը ուղիղ ձեզ է վերաբերում. Կարեն Սարգսյանը՝ Արծվիկ Մինասյանին
Քաղաքականություն
18:25, 17 август 2021
«2020 թվականին 210 մլն խորանարդ մետր ջուր է տեղափոխվել Սևանա լիճ Արփա-Սևան թունելով. սա ամենաբարձր ցուցանիշն է 2006 թվականից հետո: Ինձ թվում է՝ ձեզ ավելի շատ պետք է հետաքրքրեր, թե ինչու Որոտան-Արփայով ջուր չի գալիս Սևան: Այդ հարցը ուղիղ վերաբերում է ձեզ, և այդ հարցին դուք կարող էիք պատասխանել»,- իր եզրափակիչ ելույթում նշեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ եթե օրենքի նախագիծը չընդունվի, գյուղատնտեսությունը 20 տոկոս կորուստ կունենա:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու ու լուծումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է: Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է, և այժմ քննարկվում է այն 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: