Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սևանի հարցով օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

Սևանի հարցով օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց
Քաղաքականություն
14:36, 17 август 2021
Այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքի նախագիծն է:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց պատգամավորների 64 կողմ, 19 դեմ և ձեռնպահ 1 ձայներով: Ըստ այդմ, որոշումն ընդունվեց, և տրամադրվեց 3 ժամ առաջարկների համար: