Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոռոգման սեզոնին ՀԷԿ-երին թույլ չենք տվել էներգիա արտադրել. Մենք առաջնահերթ ենք համարում ջրամատակարարումը. Ջրային կոմիտեի նախագահ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու ու լուծումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե որքան է կազմում ջրի կորուստը. «Այս վերջին տարիներին այս հարցում առաջխաղացում կա՞, թե՞ ոչ»:
Ի պատասխան Ջրային կոմիտեի նախագահն ասաց, որ նախորդ տարիներին իրենք կարողացել են աշխատանքներն այնպես կազմակերպել, որ ունեցել են 4 տոկոսի չափով կորուստ, ինչը վերցված ջրառի համեմատ 40 մլն խորանարդ մետր է: «Հիմա մենք Եվրասիական զարգացման բանկի միջոցով իրականացնում ենք ծրագիր, որով մեր ներտնտեսային համակարգերն ենք կառուցում, իրականացնում ենք մայր և միջին ջրանցքների իրականացում մոտ 62 կմ-ով, ինչը ևս բերելու է հավելյալ կորուստների նվազման»:
Ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ ՀԷԿ-երին տրվել է բացառապես միայն իրենց ՋԹ-ով ունեցած ջրաքանակը. «Ոռոգման սեզոնին թույլ չենք տվել, որ իրենք էներգիա արտադրեն, այսինքն՝ ոռոգման սեզոնին ջուրն ուղղվել է միայն ջրօգտագործողներին, ինչի արդյունքում ունեցանք դատական հայցեր. մենք առաջնահերթությունը տալիս ենք ջրօգտագործողներին ջրամատակարարում իրականացնելու համար»: