Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սևանի խնդիրը չպետք է դառնա քաղաքական. Արմեն Գևորգյանն առաջարկեց 2.6 մլրդ եվրոյի փաթեթի մեջ առանձին «Սևանի ծրագիր» ունենալ

Սևանի խնդիրը չպետք է դառնա քաղաքական. Արմեն Գևորգյանն առաջարկեց 2.6 մլրդ եվրոյի փաթեթի մեջ առանձին «Սևանի ծրագիր» ունենալ
Քաղաքականություն
18:11, 17 август 2021
Այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու ու լուծումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է: Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է, և այժմ քննարկվում է այն 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Ըստ էության իրականությունն այն է, որ մինչև հիմա միշտ Սևանն է մեզ օգնել՝ բոլոր առումներով: Սևանի խնդիրը եղել է կամ տնտեսական, կամ բնապահպանական: Ամեն ինչ պետք է անենք, որ Սևանի խնդիրը չդառնա քաղաքական»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Նա առաջարկեց օրենքի նախագծում կետ ավելացնել, որում կառավարությանը, ասենք, 6 ամսվա ժամկետում պարտավորեցնել ներկայացնելու համապարփակ ծրագիր, օրինակ՝ Եվրամիության կողմից տրամադրվող 2.6 մլրդ դրամ փաթեթի մեջ առանձին «Սևանի ծրագիր» ունենալով. «Որտեղ լուծվեր ջրի մակարդակի խնդիրը և ջրի որակի խնդիրը: Ես կարծում եմ, որ այսօր կա այդ շանսը»: